ԴԱՏԱՐԱՆԸ ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵՑ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց գեներալ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը` եւս 2 ամսով երկարաձգելով Գրիգորյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://bit.ly/2zV5NzL

Be the first to comment on "ԴԱՏԱՐԱՆԸ ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏ ՉԱՐՁԱԿԵՑ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ