Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին

 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի  առաջնությունում: Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: Վայրկյաններ առաջ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ:

Be the first to comment on "Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ