Մի պահ պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը նախագահի ներկայիս նստավայրը հատկացներ Ռիտա Սարգսյանին․ պատերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ էր լինելու

Սաղ` հեչ, հլա մի պահ պատկերացրեք, որ Թավշյա հեղաշրջում չի եղել, ու դեկտեմբերի առաջին օրերին իմանում ենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի ներկայիս նստավայրը հատկացվել է Ռիտա Սարգսյանին։ Հարց․ պատերացնո՞ւմ եք, թե ինչ սռաչ էր լինելու մեր պայքարիստների թեթև ձեռամբ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսկ հիմա տենց սռաչ չկա։ Երևի շատ հետևողական լինելուց է։ Նույն շրջանակների «հետևողականության» հետևանք է, որ սռաչ չկա նոր «աներձագի» դեպուտատացման, Սասունի տղու քաղաքապետացման, չծառայած երիտների, ԽԾԲ-ով պաշտոն ստացողների և այլ արատավոր երևույթների մասին, որոնք հիմնականում ավելի փոքր մասշտաբներով նախկին իշխանությունների օրոք էլ կային։

Այ նաև սրա պատճառով է, քարից հաց քամող ու իմաստուն ժողովուրդ իմ, որ դու երբեք լավ չես ապրելու, համենայն դեպս, մինչև անհետևողական ու կենացաֆիլ բիոզանգվածից չվերածվես սկզբունքներով, հիշողություններով ու լոգիկայով քաղաքացիական հասարակության։

 https://bit.ly/2RCgein

Be the first to comment on "Մի պահ պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը նախագահի ներկայիս նստավայրը հատկացներ Ռիտա Սարգսյանին․ պատերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ էր լինելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ