Հիշեք՝ խոզի բուդ պատրաստելիս հարկավոր է նախ կիրառել այս գաղտնիքը, որպեսզի եփելիս միսը լավ եփվի և չվառվի

Բդի ներսի կողմից (ճարպի հակառակ կողմից) միսը տեղ-տեղ դանակով ծակծկել (որպեսզի մսի արյունը հեշտ դուրս տա), մաքրել բդի արտաքինը և լվանալ սառը հոսող ջրով։ Եթե ճարպի շերտը բդի վրա շատ հաստ է, ցանկալի է ավելորդ ճարպը զգուշորեն կտրել և հեռացնել՝ բդի վրա թողնելով միայն մոտ 1-1,5 սմ հաստությամբ ճարպի շերտ։ Լվանալուց հետո խոզի բուդը դնել մեծ թասի կամ կաթսայի մեջ և վրան լցնել սառը աղաջուր (աղաջուրը պատրաստելու համար մոտ մեկ բուռ աղը բավական է), մինչ բուդն ամբողջությամբ ծածկվի աղաջրով։ Ապա այն (թասը աղաջրով) տեղափոխել և դնել սառը տեղ (ապահովել +1-ից +5 աստիճան տաքություն) և թողնել՝ մնա 12 ժամից մոտ 1 օր։ Այդ ժամանակահատվածում ցանկալի է խոզի բուդը թասի մեջ 2-3 անգամ տեղաշարժել այս ու այն կողմ՝ մսի արյունը լավ դուրս տալու համար։

Նշված ժամանակից հետո թասից թափել ամբղջ աղաջուրը և թողնել բուդը թասի մեջ (ճարպի կողմը դեպի վեր) մոտ 1 ժամ, որպեսզի արնաջուրը մսի միջից հնարավորինս լավ քամվի։

Բուդը համեմելու (բաստուրմա անելու) համար հիմնականում անհրաժեշտ է 3-4 հատ մեծ գլուխ սոխ, 1-2 գլուխ սխտոր, աղ, աղացած սև և կարմիր պղպեղ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Սոխը մաքրել և մանր կտրատել։ Սխտորները մաքրել, պճեղները երկայնությամբ կտրատել՝ բաժանելով 3-4 մասի։

Բուդը հանել թասից, թողնել՝ մի քիչ չորանա, մաքրել թասը արնաջրից։ Նորց դնելով թասի մեջ՝ բդի վրա ամբողջությամբ աղ ցանել (մոտ մեկ բուռ), կարմիր և սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։ Սոխը ձեռքերով ճզմել և լցնել բդի վրա։ Բուդը թասի մեջ դնել ճարպի կողմը դեպի ներքև։ Բդի վերևի մասում միսը տեղ-տեղ դանակով խորը ծակծկել և կտրտած սխտորները մտցնել բացված անցքերի մեջ։ Պարտադիր չէ, բայց կարելի է նաև 1-2 հատ գազար շրջանաձև կտրտել և մտցնել բացված անցքերի մեջ։

Ծածկել թասը և այն տեղափոխել սառը տեղ (+1-ից +5 աստիճան տաքության) և թողնել՝ այդ վիճակով մնա 12 ժամից մոտ 1 օր՝ լավ համեմվելու համար։

Խոզի բուդը՝ փայլաթիթեղի մեջ

Համեմվելուց հետո բուդը հանել թասից, մաքրել վրայի օգտագործած սոխը։ Կտրել 3 հատ մոտ 70 սմ երկարությամբ փայլաթիթեղ ու դրանք ուշադիր միացնել միմյանց։ Պատրաստված փայլաթիթեղով զգուշորեն փաթաթել խոզի բուդն այնպես, որ բաց տեղ չմնա, ու փայլաթիթեղը հանկարծ չպատռվի, չծակվի։

Եփելու համար փայլաթիթեղով փաթաթած բուդը տեղափոխել նախօրոք լավ տաքացրած ջեռոցի մեջ (միջին հատված) ու ապահովել +180 աստիճան ջերմություն։

Որոշած ժամանակահատվածում եփելուց հետո բուդը հանել ջեռոցից, բացել փայլաթիթեղն ու հեռացնել։ Բդի վրա քսել կարմիր պղպեղի հետ խառնած մածնի կամ թթվասերի բարակ շերտ, տեղափոխել ջեռոց ու թողնել՝ եփվի, կարմրի ևս 10-15 րոպե։

Վերջ, բուդը պատրաստ է, հանել ջեռոցից, թողնել՝ սառչի, այնուհետև զգուշորեն տեղափոխել մատուցման համար նախատեսված սկուտեղի վրա։

https://bit.ly/2G0IGJu

Be the first to comment on "Հիշեք՝ խոզի բուդ պատրաստելիս հարկավոր է նախ կիրառել այս գաղտնիքը, որպեսզի եփելիս միսը լավ եփվի և չվառվի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ