Ինչի կարող է հանգեցնել երեխայի վրա հաճախ բղավելը. պետք է շատ ուշադիր լինել և հետևել այս խորհուրդներին

Երեխայի դաստիարակությունը շատ մեծ պատասխանատվություն է և բարդ աշխատանք, որին ծնողները պետք ամենայն լրջությամբ մոտենան: Այս թեմային հաճախ են անդրադառնում մասնագետները, սակայն միշտ չէ որ բոլոր ծնողները հեևում են այս զգուշացումներին: Հատկապես ուշադիր է պետք լինել դեռահասների հետ շփվելիս, քանի որ նրանց դեպքում ցանկացած սխալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի բղավել երեխայի վրա կամ առավել ևս հարվածել, քանի որ հետագայում նա կարող է ընդօրինակել նման պահվածքը և նույն կերպ վարվել նաև իր երեխաների հետ: Երեխայի վրա անդադար բղավելու և նրան հաճախ պատժելու դեպքում ծնողները կարող են բախվել բազում խնդիրների, քարի որ խիստ դաստիարակությունը երբեք անհետ չի անցնում: Նոր գիտական ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ճարպակալման և առողջական այլ խնդիրների առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն երեխաների մոտ, որոնց ծնողները խիստ են և հաճախ են զայրանում: Ընդ որում՝ վտանգի հավանականությունը չի նվազում, անգամ եթե նման վերաբերմունք է ցուցաբերում ծնողներից միայն մեկը: Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակ Թոմաս Շոֆիլդը՝ դաժանությունը հանգեցնում է երեխաների մոտ առողջական խնդիրների առաջացման՝ անկախ այն բանից, որ ծնողներից մեկը փորձում է նվազագույնի հասցնել մյուսի դաժան վերաբերմունքի բացասական ազդեցությունը: Մի խումբ հոգեբաններ հետևել են 12 տարեկան 451 երեխայի փոխհարաբերություններն իրենց ծնողների հետ: Ուսումնասիրությունը շարունակվել է մինչև երեխաների 20 տարեկանը լրանալը և այդ ընթացքում յուրաքանչյուր ծնող ունեցել է «դաժանության իր վարկանիշը», որում հաշվի են առնվել կոպիտ վերաբերմունքը, ֆիզիկական ագրեսիայի տարբեր ձևերը, արգելքները, հարկադրանքը, եսակենտրոն պահվածքը և անգամ բղավելը: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեխան մշտապես սթրեսի մեջ է ապրում ծնողների կոպտության պատճառով, ինչը հանգեցնում է սրտանոթային ակտիվության նվազման, ինչպես նաև հորմոնալ խանգարումների և բորբոքային գործընթացների առաջացման: Ընդ որում՝ հաճախ ոչ խիստ ծնողը որոշ չափով մեղմում է իրավիճակը, սակայն դա բավարար չէ բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար: Մասնագետները նշում են, որ երեխային խրախուսելու լավագույն միջոցը նրան հաճախ գովելն ու ընտանիքում լավ հարաբերությունները պահպանելն է: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք դաստիարակվել են դաժան մեթոդներով, հաճախ նույն կերպ են դաստիարակում նաև իրենց երեխաներին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://bit.ly/2rqB356

Be the first to comment on "Ինչի կարող է հանգեցնել երեխայի վրա հաճախ բղավելը. պետք է շատ ուշադիր լինել և հետևել այս խորհուրդներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ