Փոքր տարիքում քաղցկեղը հաղթած կինը աշխատանքի է ընդունվել այն հիվանդանոցում, որտեղ իրեն բուժել են

Վիջինիայից 26-ամյա Ջենիֆեր Թոտը փոքր տարքիում հիվանդացել էր քաղցկեղով, բայց կարաղացել էր  հաղթել հիվանդությանը: Քաղցկեղը հաղթելուց 20 տարի անց նա որոշեց  բուժքույր դառնալ եւ աշխատանքի ընդունվեց այն հիվանդանոցում, որտեղ իրեն բուժել են:

Երբ Ջենիֆորը 2 տարեկան էր, նրա մոտ հեպաբլաստոմա ախտորոշեցին՝ լյարդի քաղցկեղ: Մի քանի տարի բժիշկները եւ բուժքույրերը Children’s Hospital of Philadelphia (CHOP) հիվանդանոցում պայքարում էին նրա կյանքի եւ առողջության համար, մինչեւ, վերջապես, կայուն ռեմիսիայի չհասան:

Այժմ՝ ավելի քան 20 տարի անց, Ջենիֆերն աշխատում է նույն հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում:

Նրա խոսքով, մանկության ժամանակ վերապրած փորձն իրեն օգնում է ավելի լավ հասկանալ հիվանդներին եւ ավելի ճիշտ շփվել նրանց հետ:

Ջենիֆերի մոտ հիվանդությունը ախտորոշել են 1995-ին. նրա լյարդում փոքր գնդակի չափի ուռուցք էին գտել: Հեպաբլաստոման բավական հազվագյուտ ուռուցք է եւ հիմնականում ախտահարում է մինչեւ 3 տարեկան երեխաներին:

Հիմնական բուժումը քիմիաթերապիան է, որը փոքրացնում է ուռուցքի չափերը եւ որից հետո ուռուցքը հեռացնում են վիրահատական ճանապարհով:

Եթե ուռուցքը ախտահարում է ամբողջ լյարդը, ապա հիվանդին, ամենայն հավանականությամբ, լյադրի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի:

Ջենիֆերի ուռուցքը վիրահատական հեռացման համար շատ  մեծ էր, դրա համար 6 ամիս շարունակ նա քիմիաթերապիա էր ստանում:

Նրա խոսքով, իրեն շատ էր օգնում բուժքույրերից մեկի աջակցությունը՝ Պատրիսիա Բրոֆի անունով կնոջ, որը վերջերս ցավոք մահացել է: Հենց նրա օրինակը Ջենիֆերին ստիպեց բուժքույր դառնալ: 2011-ին նա ընդունվեց համալսարան եւ մի քանի տարի անց բակալավրի աստիճան ստացավ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այժմ նա աշխատում է Children’s Hospital of Philadelphia-ում:

«Ես միշտ մտածում էի, որ լավ կլիներ մի ամբողջական պտույտ անել  եւ աշխատանքի ընդունվեցի նույն հիվանդանոցում, որտեղ հիվանդ էի», — պատմել է աղջիկը:

Նրա խոսքով, նա հիվանդներից չի թաքցնում, որ ժամանակին ինքն էլ է հիվանդացել, բայց նաեւ բոլորին էլ այդ մասին չի պատմում: Վերջերս, օրինակ հիվանդներից մեկը նկատել էր նրա լսողական սարքը եւ նա խոստավանել էր, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդցեությունից նրա լսողությունը վատացել է:

https://bit.ly/2Uo3yNR

Be the first to comment on "Փոքր տարիքում քաղցկեղը հաղթած կինը աշխատանքի է ընդունվել այն հիվանդանոցում, որտեղ իրեն բուժել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ