54-ամյա Մոնիկա Բելուչին՝ գայթակղիչ ֆոտոշարքում

Իտալական IO Donna հրատարակության նոր համարի գլխավոր հերոսուհին 54-ամյա Մոնիկա Բելուչին է։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նոր համարի շապիկին Բելուչին ներկայացնել է սպիտակ շապիկով եւ սեւ կորսետով, որն ընդգծել է Բելուչիի գոտկատեղը։

Լուսանկարներից մեկում Բելուչին սպիտակ լողազգեստով է, որը համադրել է Chanel ապրանքանիշի կապույտ ժակետի հետ։

Իտալական ամսագրին տված հարցազրույցում Մոնիկա Բելուչին խոսել է դուստերի, գեղեցկության եւ ֆեմինիզմի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Դերասանուհին հիշել է, որ երիտասարդության տարիներին հաճախ է տղամարդկանց «զինաթափ» արել իր գեղեցկությամբ։  Հենց այդ պատճառով իր դուստերին, ում հայրը Վենսան Կասելն է, նա բոլորովին այլ կերպ է դաստիարակում։

«Դուստրերիս սովորեցնում եմ պաշտպանել իրենց, քանի որ այս աշխարհը լի է գայլերով։ Ես ուզում եմ, որ նրանք անկախ, ազատ ու երջանիկ կանայք դառնան։ Ես չեմ ցանկանում, որ նրանք օրինակ վերցնեն իրենց տատիկներից, ովքեր կրթություն են ստացել, հնազանդ եղել ու արել ամեն ինչ՝ ամուսնուն հասարակության շրջանում շահավետ դիրքերից ներկայացնելու համար»,- նշել է Բելուչին։

https://bit.ly/2QzHp02

Be the first to comment on "54-ամյա Մոնիկա Բելուչին՝ գայթակղիչ ֆոտոշարքում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ