Միմյանց վրա «կիսլոտա» լցրած 34-ամյա տղամարդու եւ 28-ամյա կնոջ վիճակը ծանր է

Նոյեմբերի 30-ին Թթուջուր կոչվող տարածքից  ծծմբային թթվից ստացած այրվածքներով տեղափոխված 34-ամյա տղամարդու եւ 28-ամյա կնոջ առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնեցին  Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժնից։

«Տղամարդու մարմնի 23  տոկոսն է կազմում քիմիական այրվածքը, իսկ իսկ կնոջ այրվածքը մարմնի 8 տոկոսն է։ Առայժմ նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում, նրանց վիճակը գնահատվում է ծանր»,– հայտնեցին վերակենդանացման բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի բնակիչներ Ն.Ս.-ն եւ Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են ծծմբային թթու (կիսլոտա) եւ ստացել այրվածքներ: Նրանք հոսպիտալացվել են  Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://bit.ly/2Q5JbGO

Be the first to comment on "Միմյանց վրա «կիսլոտա» լցրած 34-ամյա տղամարդու եւ 28-ամյա կնոջ վիճակը ծանր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ