Ռուսաստանում հիվանդը մահացել է հիվանդանոցի դռան դիմաց․ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել (տեսանյութ)

ՌԴ Կալինինգրադ քաղաքի հիվանդանոցի մոտ ականատեսները նկարահանել են, թե ինչպես է հիվանդը մահանում, մինչդեռ բժիշկները հիվանդանոցից դուրս չեն գալիս՝ նրան օգնելու։
Կադրերը մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում, դեպքի առթիվ քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել։
Ականատեսները պնդում են, որ տղամարդը 30 րոպե շարունակ առանց գիտակցության ընկած է եղել հիվանդանոցի մոտ, սակայն բժիշկները դուրս չեն եկել՝ նրան ստուգելու եւ օգնելու։
Ավելի ուշ նույն հիվանդանոցի այլ հիվանդներ պատմել են, որ իրենք այդ ողջ ընթացքում խնդրել են բժիշկներին օգնել տղամարդուն։ Ականատեսները պատմում են, որ սկզբում տղամարդը գիտակցություն ունեցել է, ողջ է եղել՝ շարժել է մատները։ Սակայն նրան միայն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներն են մոտեցել, ովքեր ոչ թե օգնել են, այլ փորձել են արգելել մարդկանց նկարահանել տեղի ունեցածը։
Հետագայում պարզվել է նաեւ, որ հիվանդին շտապօգնության մեքենան բերել է հիվանդանոց։ Նա հարբած է եղել եւ վատ է զգացել, սակայն նրան չեն հոսպիտալացրել, տուն են ուղարկել։ Քանի որ ինքնուրույն քայլել չի կարողացել, տարել են, նստեցրել նստարանին, թողել այնտեղ։
Նախնական տվյալներով՝ տղամարդու մահվան պատճառ է դարձել ուղեղի կաթվածը։ Սակայն զննելու ժամանակ բժիշկները չեն նկատել, որ նա կաթված է տարել։
Դեպքի առթիվ ստուգումներ են սկսվել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://armday.am/post/69295/ro-sastano-m-hivandy-mahatsel-e-hivandanotsi-dran-dimats-bzhishknern-ogno-tjo-n-tso-jts-chen-tvel-(tesanjo-t)

Be the first to comment on "Ռուսաստանում հիվանդը մահացել է հիվանդանոցի դռան դիմաց․ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ