Տո, ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախը

«Բանը հասել ա նրան, որ որոշ ՀՀԿ-ականներ՝ շուշանպետրոսյանաարմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախը:

Դուք, որ երկար տարիներ հետևել ու ղեկավարել եք բանակի թալանն ու հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, թույլ չեմ տալու:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Չեմ հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում Արցախում, մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հաց է գողացել:

Չեմ հիշում, որ ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում 30 մլն դոլար լինի, էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն-ը, երբ մեր զինվորը մայկա-տռուսիկ չունի, ա՛յ թալանչի ստահակներ»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Սպիտակում անդրադարձել է Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարությանն ու ՀՀԿ-ականների արձագանքին:

Տո, ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախը

Be the first to comment on "Տո, ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում Արցախը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ