90-ականների ճանաչված երգիչ Վահե Դավթյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նա օգնության կարիք ոնի

90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, որի բուժման համար GoFundMe կայքում հայտարարություն է տեղադրվել: Մասնավորապես, նշվում է, որ 44-ամյա երգիչը որովայնի ցավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է քաղցկեղ:

Բժիշկների խումբը սպասում է եւս մի քանի թեստերի արդյունքներին, որպեսզի որոշի առավել արդյունավետ բուժման ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Գերմանիայում:

Բուժման ծրագիրը ներառում է քիմիաթերապիա եւ վիրաբուժական միջամտության: Բուժման ծախսը գնահատվում է շուրջ 50 հազար դոլար:

«Վահեի ընտանիքը անցնում է ծայրահեղ դժվար ժամանակներ: Սա սարսափելի նորություն էր, որը կտրուկ փոխեց իր կյանքը: Նույնիսկ ամենափոքր ավանդը ընտանիքի համար հսկայական աջակցություն է: Նա երկու երեխաների հայր է. ունի 11 տարեկան որդի եւ 8 տարեկան դուստր: Վահեն հոգատար որդի է, հրաշալի եղբայր, անհավատալի հայր, սիրող ամուսին, հումորի զարմանահրաշ զգացողություն ունեցող սիրելի ընկեր եւ մեծ սիրտ ունեցող խոնարհ մարդ, որը միշտ պատրաստ է օգնել ուրիշներին: Նա տաղանդավոր երաժիշտ եւ բանաստեղծ է», — նշված է հայտարարության մեջ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նշենք, որ Վահե Դավթյանին շատերը հիշում են նրա «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ» Ավելի ուշ նա աշխատանքի էր անցել հարկային մարմիններում:

https://news.am/arm/news/482972.html

Be the first to comment on "90-ականների ճանաչված երգիչ Վահե Դավթյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. նա օգնության կարիք ոնի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ