Փաշինյանն Այսրկովկասի երկրներից FB սոցիալական ցանցում ամենաշատ հավանումներ ունեցող քաղաքական գործիչն է՝ 502.630 like

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի հավանումներն անցել են կես միլիոնը: Հարավային Կովկասի երկրների ղեկավարների ու քաղաքական գործիչների ցանկում Փաշինյանը FB հետեւորդների թվով առաջինն է:

Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի FB պաշտոնական էջն ունի 502 հազար 630 հավանում, 578 հազար 189 հետեւորդ:

 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի 244 հազար 650 հավանում:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի ավելի քիչ՝ 59 հազար 350 հավանում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆեյսբուքյան էջ չունի, սակայն երկու պրոֆիլով՝ անգլերեն եւ ադրբեջաներեն, գրանցված է Թվիթեր սոցիալական ցանցում: Ալիեւի անգլերեն թվիթերյան պրոֆիլն ունի 334 հազար ընթերցող, ադրբեջաներեն պրոֆիլը՝ 272 հազար ընթերցող:

Ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունի Ադրբեջանի փոխնախագահը՝ Ալիեւի կինը՝ Մեհրիբան Ալիեւան: Էջն ունի 299 հազար 264 հավանում:

Մեհրիբան Ալիեւայի թվիթերյան պրոֆիլի ընթերցողների թիվը զիջում է իր ամուսնու՝ Իլհամ Ալիեւի պրոֆիլի ընթերցողների թվին՝ 47 հազար 700 է:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան պրոֆիլն ունի ընդամենը 8255 ընթերցող: Սա, ըստ էության, կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում օգտատերերն ավելի շատ օգտվում են Facebook սոցիալական ցանցից, քան Twitter-ից:

http://www.armtimes.com/hy/article/148128

Be the first to comment on "Փաշինյանն Այսրկովկասի երկրներից FB սոցիալական ցանցում ամենաշատ հավանումներ ունեցող քաղաքական գործիչն է՝ 502.630 like"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ