Փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը․ Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի պապին (լուսանկարներ)

Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Այս մասին իր facebook-յան էջի միջոցով տեղեկացրել է Միքայել Մինասյանը։

«Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:

Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:

Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»:

http://www.armtimes.com/hy/article/148132

Be the first to comment on "Փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը․ Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի պապին (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ