Նոր մանրամասներ՝ Վանաձորում կորած երեխայի մահվան դեպքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորում կորած աուտիզմ ունեցող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին գտել են «Լճեր» կոչվող տեղանքում: «Մասնագետների փոխանցմամբ՝ նման դեպքերում, երբ ջրում խեղդվում է մարդ, երկրորդ կամ երրորդ օրն է ջրի երես դուրս գալիս մարմինը»,-ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց

Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ, փոխգնդապետ Վազգեն Թորոսյանը։ Թորոսյանը նշեց` ենթադրում են, որ տնից փախչելու օրն է երեխան ընկել ջուրը և խեղդվել։ «Երեկոյան ժամերին երեխան չէր կարող հասկանալ բարձրություն է, թե ջուր է։ Դա այդպիսի հիվանդություն ունեցողներին բնորոշ է», — ասաց նա։

Նշենք, որ մեզ հետ նախորդ զրույցի ժամանակ Թորոսյանը հայտնել էր, որ երեխան վախենում է ջրից։ Ոստիկանության փոխգնդապետը նաև հավելեց, որ Արթուրին վերջին անգամ հենց այդ նույն տեղանքում են նկատել, որը գտնվում է երեխայի բնակության վայրի հակառակ կողմում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի  06-ին, ժամը 19․00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մարգարյան 1 հասցեից դուրս էր եկել  2006 թվականին ծնված Արթուր Մարտիրոսյանը, որը հիվանդ էր աուտիզմով։

Նոր մանրամասներ՝ Վանաձորում կորած երեխայի մահվան դեպքից

 

Be the first to comment on "Նոր մանրամասներ՝ Վանաձորում կորած երեխայի մահվան դեպքից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ