Թոշակառուների առողջապահական հարցը պիտի լուծվի նրանց վերջնական ապահովագրությամբ. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրած ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Առողջապահական հարցերն են հատկապես շատ կարևոր ու առաջնային նրանց համար և, իմ պատկերացմամբ, այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով, որովհետև ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով մենք կկարողանանք ապահովագրել թոշակառուներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Մանե Թանդիլյանը կարևորում է նաև թոշակառուների զբաղվածության խնդիրը. «Հենց սա է հարցը, որ մենք որոշել ենք սկսել մեր տարեց ընկերներին, թոշակառուներին փուլային ներգրավել մեր հասարակության տարբեր միջավայրեր և տարբեր հնարավորություններ ընձեռել»:

https://factor.am/97733.html

Be the first to comment on "Թոշակառուների առողջապահական հարցը պիտի լուծվի նրանց վերջնական ապահովագրությամբ. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ