Հրաշալի ուտեստ շատ հյուրեր ունենալու դեպքում, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի․ Սա փորձել է պետք

Համեղ և արագ պատրաստվող ուտեստ, որը համոզված ենք դուր կգա բոլորին:

Բաղադրիչներ՝

հավի քարաճիկ — 600 գրամ,

կիսակոշտ պանիր, ցածր յուղայնությամբ—100-150 գրամ,

2 լոլիկ, 1 սոխ,

սխտոր— 3-4 հատ,

կանաչի, աղ, մանրացրած սև պղպեղ։

Պատրաստումը՝ Սոխը կտրել խորանարդներով և տապակել յուղով պատած թավայի մեջ, հենց այնտեղ էլ ավելացնում ենք լյարդը, 2-3 մասի բաժանած և տապակում 5-7 րոպե, անընդհատ խառնելով։

Դնում ենք լյարդը տապակելու համար նախատեսված ֆորմայի մեջ, լցնում աղ, պղպեղ և  մանրացրած կանաչի ու սխտոր։

Վրան լցնում ենք կտրատած լոլիկի խորանարդներ և կոշտ պանիր։

Պատրաստում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմության տակ մինչև պանիրը հալի։.

Բարի ախորժակ։

Հրաշալի ուտեստ շատ հյուրեր ունենալու դեպքում, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի․ Սա փորձել է պետք

 

Be the first to comment on "Հրաշալի ուտեստ շատ հյուրեր ունենալու դեպքում, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի․ Սա փորձել է պետք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ