Շքեղ և անչափ համեղ աղցան՝ «Նռնաքարե ապարանջան»

Շքեղ և ախորժելի աղցան «Նռնաքարե ապարանջան»

Անհրաժեշտ է

Բազուկ-2 հատ

Գլուխ սոխ- 1հատ

Կարտոֆիլ- 2 հատ

Գազար-2 հատ

 

Հավի կրծքամիս- 200գր.

Ձու- 2 հատ

Ընկույզ

Սխտոր-1-2 պճեղ

Մայոնեզ

Նուռ

Աղ

Սև պղպեղ

Պատրաստումը

Բանջարեղենը և ձվերը խաշել, մաքրել, անցկացնել քերիչով և լցնել առանձին ամանների մեջ:

Մայոնեզին խառնել ճզմած սխտորը:

Խաշած հավի կրծքամիսը խորանարդաձև կտրտել:

Գլուխ սոխը մաքրել, մանր կտրտել և տապակել բուսայուղով:

Վերցնել այն ափսեն, որով պետք է մատուցվի աղցանը, մեջտեղում բաժակ դնել:

Աղցանի շերտերը շարել բաժակի շուրջ, որպեսզի ապարանջանի ձև ստանա:

1-ին շերտ՝ կարտոֆիլ, աղ, պղպեղ, մայոնեզ

2-րդ շերտ՝ բազուկի կեսը, աղ, պղպեղ, մայոնեզ

3-րդ շերտ՝ գազար, աղ, պղպեղ, մայոնեզ

4-րդ շերտ՝ քերած ընկույզ

5-րդ շերտ՝ հավի մսի կեսը, աղ, պղպեղ, մայոնեզ

6-րդ շերտ՝ տապակած սոխ

7-րդ շերտ՝ ձու, աղ, պղպեղ, մայոնեզ

8-րդ շերտ՝ հավի մսի մնացած մասը, աղ, պղպեղ մայոնեզ

9-րդ շերտ՝ բազուկի մնացած մասը, աղ, պղպեղ, մայոնեզ

Շերտերը դասավորելուց հետո, հանել բաժակը և աղցանի վրա մայոնեզ քսել:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մաքրել նուռը և հատիկները լցնել աղցանի վրա:

Աղցանով ափսեն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և մի քանի ժամ պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

Շքեղ և անչափ համեղ աղցան՝ «Նռնաքարե ապարանջան»

Be the first to comment on "Շքեղ և անչափ համեղ աղցան՝ «Նռնաքարե ապարանջան»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ