Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային տղաների պայքարում հարթակ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Սիմոնը, պոկելով 190 կգ և հրելով 230 կգ, երկամարտում գրանցեց 420 կգ արդյունք:

Այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին վրացի ծանրորդներ Իրակլի Չեիկիձեն և Բակարի Տուրմանիձեն՝ երկամարտի 408 և 399 կգ արդյունքներով։

 https://mamul.am/am/news/136283/%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AB%C2%A0%D5%B9%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6

Be the first to comment on "Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ