«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գորիսում․ կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը

Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս քաղաքի Սաթյան 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի ու Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Առուշանյանի միջև։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, և Լ. Արզանյանը համայնքային ոստիկանին հայտնել է, որ Ա. և Ա. Առուշանյանները իրենց ծեծի են ենթարկել։

Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Լ. Արզանյանը գույները խտացնում է։ Կան նաև տեղեկություններ, որ ծեծի ընթացքում նա, ով ավագանու անդամ է, ուշագնաց է եղել, և այդ ծեծկռտուքին ականատես են եղել ավագանու մեծ թվով անդամներ։ Բոլորի ամբողջական ցանկը Ոստիկանությունը պարզում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները երեքին էլ հայտնաբերել են և երեքն էլ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն են տվել ու արտաքնապես ոչ մի մարմնական վնասվածք Լ. Արզանյանը չի ունեցել։ Սակայն հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գորիսում․ կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Be the first to comment on "«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գորիսում․ կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ