Վլադիմիր Գասպարյանը բռունցքով հարվածեց, Հունան Պողոսյանն էլ ասաց՝ «կգյուլլեմ»․ «Շանթ և ընկերներ» գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը միանշանակ չընդունվեց։ Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է, թե այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իրեն բռնության են ենթարկել։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ավելի ուշ պարզաբանել էր, որ Հունան Պողոսյանը հորը չի հարվածել, բայց ներկա է եղել միջադեպին։ «Շանթ և ընկերներ» գործով նախկին դատապարտյալ, ազատամարտիկ Ալեք Պողոսյանը Factor.am-ին ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին իր նկատմամբ Վլադիմիր Գասպարյանը բռնություն է կիրառել: Այս միջադեպին, ըստ ազատամարտիկի, ներկա է եղել նաև Սյունիքի նորանշանակ մազպետ Հունան Պողոսյանը։ Վլադիմիր Գասպարյանի հեռանալուց հետո, նախկին դատապարտյալի պնդմամբ, Պողոսյանը ներս է մտել սենյակ, որտեղ քննիչներն իրեն հարցաքննել են ու սպառնացել։ Ալեք Պողոսյանը նաև պատմեց, որ դատարանում այս ամենի մասին իրենք բարձրաձայնել են, բայց դա մնացել է անհետևանք։ Քննիչներն էլ, ասում է, որ անգամ հիմա դժվար խոստովանեն, որ ներկա են եղել, ուր մնաց՝ նախորդ իշխանությունների օրոք խոսեին։ Ազատամարտիկը պնդեց՝ հիմա էլ է պատրաստ համագործակցել իրավապահների հետ, բայց ճմարտությունը բացահայտելու ակնկալիքներ չունի։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, վերջինս, սակայն,նշեց, որ ինքը նման միջադեպի չի մասնակցել։ Ի դեպ, «Շանթ և ընկերներ» գործով դատապարտյալների պնդմամբ՝ դատախազությունը տեղեկացրել է, որ տարիներ առաջ ոստիկանությունում Գասպարյանի կողմից կատարված բռնությունների և Հունան Պողոսյանի՝ սպառնալիքներ հնչեցնելու փաստը չի հաստատվել և այդպիսով նրանց բողոքին ընթացք չի տրվել։ Մանրամասները՝ տեսանյութում Լիլիթ Շաբոյան

https://factor.am/94246.html

Be the first to comment on "Վլադիմիր Գասպարյանը բռունցքով հարվածեց, Հունան Պողոսյանն էլ ասաց՝ «կգյուլլեմ»․ «Շանթ և ընկերներ» գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ