Սկսում եմ վախենալ…Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար…

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց։ Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունն ամեն ինչի մասին է լինելու (հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու), բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։ Ու դա վախենամ անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։ Անկեղծ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու»։

https://hayacq.com/36264—.html

Be the first to comment on "Սկսում եմ վախենալ…Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ