Ամերիկացի սենատորն առաջարկել է Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունել

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:

«Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով՝ պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ:
Հիշեցնենք, լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

Be the first to comment on "Ամերիկացի սենատորն առաջարկել է Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ