Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը

Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:

Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում:

Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում:

https://www.aysor.am/am/news/2018/10/22/%D5%84%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D5%AF-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2/1480691

Be the first to comment on "Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ