«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»

Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնել է խնդրի շուրջ իր տեսակետը.   «Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքն ընդունվել է և այդ օրենքը մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա» Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող գործող օրենքը կանգնեցնել, իսկ ԱԺ-ին օրենքի մեջ փոփոխություն անելու համար պահանջվելու է 2-3 ամիս ժամանակ: «Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»,- ասել է պատգամավորը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել: «Վրաստանի մաքսային անցակետի հերթափոխի պետն ասում էր, որ վերադարձ չկա վրացական կողմ: Տրանզիտ մեքենաներն իրենց երկիր նորից հետ չի մտնելու»,- նշել է ակցիայի մասնակիցը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 https://shabat.am/am/article/193532/-Miak-dzevy-da-orpes-pahestamas

Be the first to comment on "«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ