Վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը

Նիստի ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին օպերատիվ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ հայտարարեց. «Ուզում եմ վերահաստատել, որ այսօր երեկոյան հանդես կգամ կարևոր հայտարարությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այսօր կարևոր օր է՝ Հայաստանը թևակոխում է պատմական նոր շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել այսպես. այս շրջափուլի արդյունքներով ավարտին պետք է հասցնենք գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://mamul.am/am/news/135441/%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D6%81-%D5%AB%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8

Be the first to comment on "Վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ