Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության 3 անդամ մանդատից հրաժարվելու դիմում է գրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության 3 անդամ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել: Սրբուհի Ղազարյանը, որը դաշինքի ցուցակում 2-րդն էր, նշել է, որ որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, և երկու աշխատանքները համատեղն անհնար է: Մանդատից հրաժարվել է նաև հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, որը դաշինքի ցուցակում 15-րդն էր: Իսկ Տրդատ Սարգսյանը ավագանու մանդատից հրաժարվել է, քանի որ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: Նա դաշինքի ավագանու ցուցակում 4-րդն էր:

https://factor.am/90660.html

Be the first to comment on "Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության 3 անդամ մանդատից հրաժարվելու դիմում է գրել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ