Մոսկվայի մերձակայքում ինքնաթիռ է ընկել ավիաշոուի ժամանակ (տեսանյութ)

Մոսկվայի մարզի Ժելեզնադարոժնի քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել: Ինչպես հայտնում է Life.ru-ն, ինքնաթիռի երկու օդաչուն էլ զոհվել են:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ավելի ուշ պարզվել է վթարված Ան-2 ինքնաթիռի զոհված օդաչուների ինքնությունը: Նրանք են ավիամրցույթի աշխարհի և Եվրոպայի  առաջնության դափնեկիր Դմիտրի Սուխորյովը և IT ոլորտի նախկին մասնագետ և օդաչու Բորիս Տիլևիչը:

 

Ինչպես հաղորդվում է, օդաչուներից մեկն այրվել է ինքնաթիռում, իսկ երկրորդը դուրս է նետվել ալիքի ազդեցության տակ, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

 

Նախնական տվյալներով՝ ԱՆ-2 ինքնաթիռն ընկել է անձնակազմի սխալի պատճառով:

 

Be the first to comment on "Մոսկվայի մերձակայքում ինքնաթիռ է ընկել ավիաշոուի ժամանակ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ