Հարսանեկան լիմուզինի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նյու Յորքում հարսանեկան լիմուզինը վթարի է ենթարկվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել,– հաղորդում է Fox News-ը։
«Տվյալ պահին մենք կարող ենք հայտնել, որ երկու մեքենա են բախվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Հետաքննությունը նախնական փուլում է գտնվում»,– ասել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի սրճարանից ոչ հեռու։ Տեղում ժամանել են ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկները։ Վթարի պահին մոտակայքում եղած քաղաքացիները կոտրել են մեքենայի ապակիները, որպեսզի ներսում գտնվողներին օգնեն դուրս գալ։

https://hayacq.com/35725—20-.html

Be the first to comment on "Հարսանեկան լիմուզինի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ