Ալեքսանդր Սարգսյանի գործով ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՄԻՊ Հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։ «Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով մի շարք հարցեր։  Օրենքով սահմանված կարգով պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման և բարձրացված հարցերի կապակցությամբ գրությունն է հասցեգրել ՀՀ գլխավոր դատախազություն»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ Ալեքսանդր Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի կամավոր ՀՀ պետական բյուջե վերադարձնի «ժողովրդից գողացած փողերը»:

https://factor.am/88442.html

Be the first to comment on "Ալեքսանդր Սարգսյանի գործով ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ