Ուղևորը թռիչքի ժամանակ ծեծել է օդանավի անձնակազմի անդամներին

Իռլանդիա-Թուրքիա չվերթի ժամանակ ուղևորը հարձակվել է Thomas Cook ավիաընկերության բորտուղեկցորդի վրա՝ տեղեկացնում է Daily Mirror-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Դալանամա օդանավակայանում վայրէջքից 45 րոպե առաջ։ Ուղևորը սկսել է օդանավի անձնակազմի և մյուս ուղեվորների հետ իրեն ագրեսիվ պահել։ Նրան հանգստացնելու փորձերը հաջողություն չեն ունեցել, ընդհակառակը, նա սկսել է հարձակվել բորտուղեկցորդների վրա և հրել է նրանց։

Նրան հնարավոր է եղել հանգստացնել, երբ միջամտել են մյուս ուղևորները, որոնք ոլորել են նրա ձեռքերը, իսկ անձնակազմի աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել բազկաթոռին։ Օդանավակայանում նրան դիմավորել են արդեն թուրք ոստիկանները։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=292755&l=am

Be the first to comment on "Ուղևորը թռիչքի ժամանակ ծեծել է օդանավի անձնակազմի անդամներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ