Վանեցյանը լրջորեն անհանգստացած է

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր եւ իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նեղ նաեւ շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր եւ իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»:

https://news.am/arm/news/473334.html

Be the first to comment on "Վանեցյանը լրջորեն անհանգստացած է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ