Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է 8-րդ երեխային

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս գիշեր արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Ժամը 3-ի սահմաններում որովայնի սուր ցավերով շտապբուժօգնության մեքենայով ծննդատուն է տեղափոխվել 1973 թվականին ծնված Մարգարիտ Գրիգորյանը: Նա բժիշկներին պատմել է, որ վերջին երեք ամիսներին ստամոքսի սուր ցավեր է ունեցել, այդ պահին էլ գանգատվել է կողերի և որովայնի ցավերից: Հետազոտության պահին, սակայն պարզվել է, որ 45-ամյա կինը ծննդաբերում է: Արագ կազմակերպվել է ծննդօգնությունն ու ընդունման պահից 10 րոպե հետո Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է տղա երեխա 2 կգ 900 գ քաշով, 50 սմ հասակով:

Մարգարիտն ասում է՝ մտքով անգամ չի անցել, որ հղի է: Միայն ստամոքսի ցավեր է ունեցել, բժշկի էլ չի գնացել: Երբ բժիշկներն ասել են, որ ծննդաբերում է, անակնկալի է եկել: Կինը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ նման դեպք իր հետ նաև 9 տարի առաջ է պատահել: Կրկին անսպասելի, և կրկին տղա է լույս աշխարհ բերել: Մասնագետներն ասում են՝ անկախ այն հանգամանքից, որ կինը երբեք կոնսուլտացիաների չի գնացել և ապրել է սովորական կյանքով, առողջ բալիկ է ունեցել: Երկուշաբթի դուրս կգրեն, տուն կճանապարհեն:

http://mamul.am/am/news/134182/%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%A5%D6%81%D5%AB-45-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-8-%D6%80%D5%A4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6

Be the first to comment on "Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է 8-րդ երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ