«Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մեր քաղաքացիները հստակ և աներկիմաստ պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն ուղերձին, որով կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը եղավ ոչ թե որևէ միտինգում բացականչություններով, այլ հստակ քվեարկությամբ: Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: Ժառանգություն կուսակցությունը միշտ նշել է, որ արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է, և որ այն պետք է անցկացնել օր առաջ: Անհրաժեշտությունը առաջին հերթին պետք է պետական շահի տեսանկյունից: Ուստի, բոլորս դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ…»:

http://mamul.am/am/news/133934/%C2%AB%D5%B8%D6%80%D6%87%D5%A7-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%B5%D5%AC%D6%87%D5%BD-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D6%80-%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%A8-%D5%B9%D5%A7-%D5%B8%D6%80-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ». Արմեն Մարտիրոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ