Տեխասում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի զոհերի թիվը

 

Ամերիկյան Տեխաս նահանգում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի հետևանքով մահացածների թիվը. գրում է ntv.ru-ն:

Ոստիկանությունը հայտնել է երկրորդ մարդու մահվան մասին: Կինը մահացել է Հյուսթոն քաղաքի արևմտյան հատվածում ճանապարհի վրա ջրհեղեղի հետևանքով:

Հաղորդվում է նաև, որ փոթորկի պատճառով վիրավորվել է ավելի քան 10 մարդ:

Ավելի վաղ Րոքփորթի քաղաքապետ Չարլզ Վաքսը հայտնել էր տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տղամարդու մահանալու մասին:

Ավելի ուշ Los Angeles Times-ը հայտնել է Արանզաս շրջանում երեք զոհի մասին, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել, որ այդ զոհերը կապված են եղել փոթորկի հետ:

Փոթորիկը Տեխաս է հասել նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հայտարարել է աղետի ռեժիմ: Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում: Նախնական տվյալներով՝ փոթորկի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ:

 

Be the first to comment on "Տեխասում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի զոհերի թիվը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ