Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքների եւ ապաքինման ժամկետների մասին հայտնի կդառնա առաջիկայում. գրում է sport.news.am-ը: Ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: Հիշեցնենք, որ «Արսենալը» «Վորսկլային» հաղթել է 4:2 հաշվով, Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Be the first to comment on "Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ