Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 կետից. Հայկ Մարության

Այսօր տեղի ունեցավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուներ Հայկ Մարությանի, Սրբուհի Ղազարյանի, Սերգեյ Սարգսյանի, Գայանե Աբրահամյանի եւ Հրաչյա Սարգսյանի մամուլի ասուլիսը: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր խոսքում նշեց, որ առաջին անգամ անցկացվելու են արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Տասնյակ տարիներ անց մենք հնարավորություն ունենք անցկացնել ազատ ընտրություններ: Սա իրողություն դարձավ այն հեղափոխությամբ, որը կատարեց ժողովուրդը: Դաշինքի ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են արդարության համար»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագիրը կազմված է շուրջ 50 կետից: Մանրամասնելով ծրագրային կետերը, Մարությանը նշեց, որ Երեւանի կարեւորագույն խնդիրները լուծվելու են միայն հանրաքվեի միջոցով: Նախատեսվում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծել  հանրաքվեի բաժին, որտեղ մարդիկ մտնելու են ու քվերակելու են այս կամ այն հարցի օգտին, իսկ առավել կարեւոր հարցերի դեպքում կլինի իրական հանրաքվե:

Հայկ Մարությանը խոսեց նաեւ Երեւանում առկա կարեւորագույն խնդիրներից մեկի՝ տրանսպորտի խնդրի մասին: Առաջարկելով լուծումներ, Մարությանն ասաց. «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց եւ լինելու է երթեւեկության տոմսերի միասնական համակարգ: Երկարացվելու է երթեւեկությունը՝ մինչեւ 24:00-ն: Լինելու են նաեւ գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են գիշերվա ժամը 3-4-ը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝  նախատեսվում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: «Մետրոյի 1 կայարանի 1 կմ-ն կառուցելու համար նախատեսվում է 50-100 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա:

«Իմ Քայլը» դաշինքի ծրագրում առկա են լուծումներ նաեւ աղբահանության, համատիրությունների ինստիտուտի ճիշտ կիրառման հետ կապված:

http://armtimes.com/hy/article/143949

Be the first to comment on "Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 կետից. Հայկ Մարության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ