Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, ինչում Ռուսաստանը շուտով կհամոզվի․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենք Ծռերի արդարացում չեն պահանջում։ «Կարծում եմ՝ թյուրըմբռնում է եղել նախարարի կողմից։ Արդարացման պահանջ չի եղել»,- ասաց Սեֆիլյանը՝ շարունակելով․ «Անպարտ ճանաչելու հիմնավորում է տեղի ունեցել Վարուժանի կողմից։ Ապստամբության իրավունքի տրամաբանության ներքո տղաները բոլորը պիտի անպարտ համարվեն։ Ես կարծում եմ, որ վերջիվերջո այդպես էլ լինելու է»։ Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքներին, ըստ Սեֆիլյանի, իրենք փորձում են հանդիպել և հասկանալ ոստիկանների ընտանիքներին, քանի որ «նախորդ ռեժինը մտադրված թունավորել էր» նրանց Ծռերի դեմ։ «Մեղավորը ժողովրդին կեղեքող ռեժիմն է եղել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Սեֆիլյանը։ «Հրապարակ» օրաթերթին այսօր տված հարցազրույցում Պավլիկ Մանուկյանն ասել է, որ Ծռերը իշխանության մեջ լինելու ծրագիր չեն ունեցել և կուսակցություն ստեղծելու գաղափարը բոլորի հետ չի համաձայնեցվել։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե առաջին անգամ է լսում, որ Ծռերից մեկը այդ հարցում տարակարծություն է ունեցել։ «Վստահ եմ, որ եթե Պավլիկն այսօր ազատության մեջ լիներ, էդպիսի խոսակցություն չէր լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ միշտ էլ ունեցել են քաղաքական ծրագիր։ Պավլիկ Մանուկյանը նաև խոստացել է բանտից դուրս գալուց հետո հանդիպել Փաշինյանի հետ ու աղմկահարույց բացահայտումներ անել։ «Այդ հարցը պետք է ուղղեք Պավլիկ Մանուկյանին։ Որևէ մեկը թող չփորձի մեր գործունեության հետ կապված մութ սենյակում սև կատու փնտրել։ Մենք շարունակելու ենք մեր ուղին, գնալու ենք առաջ և ի հեճուկս բազմաթիվ շրջանակների, դառնալու ենք մեր երկրում ամենահզոր քաղաքական ուժերից մեկը։ Մենք ենք տերը մեր երկրի։ Ոչ մի աղմկարահույց բան մեզ չի կարող կասեցնել»,- ասաց Սեֆիլյանը՝ նկատելով, թե որոշ շրջանակներ փորձում են կրքեր բորքոքել: Սեֆիլյանը «հողեր հանձնելու» շուրջ վերջերս ակտիվացած քննադատությունը արհեստական ու կեղծ է համարում։ «Տարածողները իրենք են տարիներով փորձել ինչ-որ բան զիջել, զսպողը մեր ժողովուրդն է եղել»։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանին, Ժիրայր Սեֆիլյանը նշում է, որ «Քոչարյանը մարած քարտ է, ինչում ռուսները շուտով կհամոզվեն»։ «Քոչարյանները մինչև ընտրություն չեն հասնի։ Բոլորը ձերբակալվելու են, ոչ միայն Քոչարյանը, այլև Սերժը իր ոհմակով պիտի պատասխան տան»,- եզրափակեց Սեֆիլյանը։

Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, ինչում Ռուսաստանը շուտով կհամոզվի․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, ինչում Ռուսաստանը շուտով կհամոզվի․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ