Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ նահանգապետի պաշտոնում քրիստոնյա կին է նշանակվել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին մասնակցել է նոր նահանգապետերի պաշտոնների ստանձման արարողությանը, որոնց թվում քրիստոնյա փոքրամասնության (ղպիտների) ներկայացուցիչ Մանալ Ավադ Միխայիլն է, որը նախկինում Գիզայի նահանգապետի տեղակալն էր, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ սա Եգիպտոսի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քրիստոնյա կինը նշանակվում է նահանգապետի պաշտոնում: Մանալ Ավադ Միխայիլը դարձել է Դամիետա նահանգի ղեկավարը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Անցյալ տարի Եգիպտոսում նահանգապետի պաշտոնը զբաղեցրել էր կին, որը դարձել էր Բեհեյր նահանգի ղեկավար:

Եգիպտոսի կառավարությունում ընդգրկված է 8 կին նախարար: Ժամանակակից Եգիպտոսի պատմության մեջ սա կանանց ամենամեծ ներկայացվածությունն է:

http://www.slaq.am/arm/news/1269753/

Be the first to comment on "Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ նահանգապետի պաշտոնում քրիստոնյա կին է նշանակվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ