«Քաղաքապետարանի բանկաբութուլկա Տարոններին պարտադիր է՞ր մինչև նոր ընտրությունները հանդուրժելը»․ Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարոնը թռավ, ետևից գարշահոտությունը թողեց։ Քաղաքապետարանում ամեն օր աշխատանքի գնացող բանկաբութուլկա Տարոններին պարտադիր էր մինչև նոր ընտրությունները հանդուրժեինք։ Ամեն մեկի թալանածը հերիք չէր, որ այլևս այդ ավազակները ոտք չդնեին քաղաքապետարան։ Անգամ շարքային աշխատողները մեծ կարողությունների տեր են դարձել։ Մինչև հիմա մեր հաշվին աշխատավարձ են ստանում դրանք ու աթոռների ոտքերը գրկած, իրենց դատարկ գանգատուփը թափ տալով, սովորության համաձայն, կոֆեի բաժակ նայելով՝ օրեր են գլորում։ Կամոն էլ Արեյան, շատ լուրջ դեմքով իշխանության գովքը բերանն առած, մասնավոր վայրերում է «աշխատում»։ Հիմա էլ էս իշխանության հետ է ուզում խաղեր տա՝ մնա։ Տարոնի բերած գյադագյուդեքը քաղաքը աղբի մեջ առած հաճույք են ստանում։ Արա՛, դուք համայնքի ղեկավար եք, թե շարքային խոզ։ Չեք տեսնում՝ ինչ է կատարվում ողջ քաղաքում։ Ի՞նչ է ձեր արածը, ի՞նչ եք արել, ասա, որ հիմա էլ ինչ պահանջեմ։ Ու՞մ եք սպասում։ Քաղաքը ինչպես ուզել ավերել եք։ Քաղաքի ու քաղաքացու հաշվին միլիոնատեր դարձել, հիմա էլ աթոռի ոտքերը գրկել եք, բաց չեք թողնում, որ ի՞նչ։ Մի քիչ նամուս ունեցեք, թե ձեզ թվում է՝ ձեր պարագլուխը, որ համառորեն հրաժարական չէր տալիս՝ չտվեց.. թողե՛ք գնացե՛ք, հասկանանք, որ չկաք, թե էս վերջին օրերին էլ փորձում եք փող պլոկել..․
Հա, ի դեպ, Տարոնի կերած, թալանած միլիոններն ի՞նչ եղան.. կարծեմ քրեական գործ էիք հարուցել, ի՞նչ փուլում է։ Լավ էլ քաղաքում «գուլյատ» է անում։ Թե Տարոնի «հրաժարական» -ով խուրդվեց թալանած միլիոնները..․

 http://mamul.am/am/news/132017/%C2%AB%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%A1-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80-%D5%A7%D5%9E%D6%80-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B9%D6%87-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%AA%D5%A5%D5%AC%D5%A8%C2%BB%E2%80%A4-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Քաղաքապետարանի բանկաբութուլկա Տարոններին պարտադիր է՞ր մինչև նոր ընտրությունները հանդուրժելը»․ Արթուր Հայրապետյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ