«Սրանք պատուհաս են, Փաշինյանի գլխին են սարքելու». ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հարազատները վրդովված են

«Այս պետությունը պետություն չի, այս պետությունը չգիտես՝ իր գլխին ինչ է սարքելու: Մարդասպանին, թալանչիներին բռնում-ազատում եք, վաղը-մյուս օրը ելնելու են ձեր դեմ: Այսպես երկար հնարավոր չէ շարունակել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի հայրը՝ Աբրահամ Մկրտչյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ազատ արձակմանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես չեմ պատկերացնում՝ սրանք երկար շարունակեն: Երկիրը երկիր չի եղել, չի էլ լինի: Պետության վրա հարձակում է եղել, պետության մարդ է զոհվել, թալանել են, հիմա բռնել, հերթով ազատո՞ւմ ես: Վաղը սրանք հելնելու են քո գլխին են սարքելու: Սա անցած իշխանության սարքած գործն էր: Սրանց որ թողեցին՝ իրենք տապալված են, երկար չեն կարա»,- ասաց Գագիկ Մկրտչյանի հայրը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ոստիկանության ենթասպայի ընտանիքը զայրացած, հիասթափված ու վրդովված է: Նրանց խոսքով՝ չպետք է ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին, նրանք պետք է պատասխան տան երեք ոստիկանի սպանության համար: Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկը, մեկ ցանկություն ունի՝ արդար դատավճիռ:

«Մեր վերքի վրա ոնց որ աղ ու բիբար լցնեն, բա կարելի՞ է: Իմ անմեղ տղային զրկեցին կյանքից: Գիշեր-ցերեկ կանիծեմ որպես որդեկորույս մայր»,- ասում է ոստիկանի մայրը՝ տիկին Անահիտը, և հավելում՝ «Սասնա ծռերի» արածն աններելի է, նրանք չպետք է ազատության մեջ լինեն:

https://www.1in.am/2412661.html

Be the first to comment on "«Սրանք պատուհաս են, Փաշինյանի գլխին են սարքելու». ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հարազատները վրդովված են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ