Դուք կարող եք մարդ սպանել, ու թանկարժեք դատապաշտպանը կարդարացնի Ձեզ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հատվածը՝ ֆեյսբուքյան օգատատեր Կարապետ Մանուկյանի էջից․  «Ուշադրություն, հատված արևմտյան մի քանի միլիոն լսարան ունեցող խորհրդատվական/ուսումնական կենտրոնի «Ինչերից հրաժարվել հաջողակ լինելու համար» հոդվածից։ «Երեխաներ ունենալն ոչ միայն Ձեզնից ահռելի ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ է խլում, սահմանափակում է Ձեր ճկունությունը, այլ նաև յուրաքանչյուր երեխայի վրա մինչև չափահաս դառնալը ծախսում եք մոտ 250,000$»: Մեկ այլ, «Ինչ ձեռք բերել գումարով» հոդվածից. 1․ Կարելի է հանցանքներ գործել ու մնալ անպատիժ։ Օրինակ դուք կարող եք նույնիսկ մարդ սպանել, ու թանկարժեք դատապաշտպանը կարդարացնի Ձեզ։ 2․ Բազմաթիվ երկրներում կարող եք կեղծ անձնագրեր գնել, զբաղվել մեքենայություններով, իսկ բռնվելու վտանգի դեպքում մյուս անձնագրերից մեկով փախնել մի երկիր, որտեղ Ձեզ գումարով ապաստան կտան։ Օրինակ Սաուդյան Արաբիայում կարող եք 2000$-ով անձնագիր գնել։ 3․ Կարող եք շփվել հարուստների հետ (դե, ըստ իրենց, աղքատների հետ չարժի շփվել էլի)։ Ասում եմ ի՜նչ քաղաքակիրթ ազգեր են չէ։ Մենք էլ պիտի աճենք, հասնենք իրենց․․․ ՀԳ․ Բնականաբար լիքը սովորական համարվող կետեր էլ կային, ասենք տուն, մեքենա, ճամփորդություն։ Բայց դա ավելի վատ, որովհետև պարզ ճշմարտությունների արանքներում սենց բաներ են դնում, հալացնում, անցկացնում են»։

https://yelaket.am/?p=41166&l=am

Be the first to comment on "Դուք կարող եք մարդ սպանել, ու թանկարժեք դատապաշտպանը կարդարացնի Ձեզ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ