Պետրոս Ղազարյան «Արդարության զգացումը անձեր և թվեր չպետք է հարցնի»

Մի վայրկյան կասկած չունեմ,որ Քոչարյանը պատասխանատու ա մարտի 1 ի համար։Լրիվ հասկանում եմ այն մարդկանց էմոցիաները,ում զգացումները նվաստացվել և նսեմացվել են Քոչարյանի ժամանակ։ Ինքս էլ որպես լրագրող,երբեմն շատ ծանր օրեր եմ ապրել նրա ժամանակ։

Բայց առանց բավարար իրավական հիմքերի նրան դատելը արդարադատություն չի։Պետության զարգացման տեսակետից աներկբա է ,որ մեղք գործածը չպետք է դատվի, եթե ապացույցները բավարար չեն ,քան դատվի, որովհետև այդպիսի հանրային պահանջ և համոզմունք կա։

Մենք ինչ պետություն ենք կառուցում՞։

Հա մեկ էլ չեմ հասկանում ինչու են հատկապես ԼՏՊ ի կողմնակիցները շատ ոգևորված։1996 ին պակաս սահմանադրական կարգի տապալում էր և իշխանության յուրացում՞)։Թե նրանք մտածում են հասարակությունը մոռացել ա այդ մասին։Կամ գուցե Քոչարյանին էնքան են ատում ,որ թքած ունեն։

Համենայնդեպս արդարության զգացումը անձեր և թվեր չպետք է հարցնի։

http://top-news.am/?p=26057&l=am

Be the first to comment on "Պետրոս Ղազարյան «Արդարության զգացումը անձեր և թվեր չպետք է հարցնի»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ