«Ուզում եմ լավ նորություն հայտնել». Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը, ով վերջերս այդքան էլ ակտիվ չէր Instagram-ում, ուրախալի լուր է հայտնել իր միկրոբլոգում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դերասանուհի-երգչուհին հրապարակել է մի լուսանկար, որում իմիջային փոփոխությամբ է ներկայացել: Լուսանկարում Անին պատկերված է պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ:

Անին մեկնաբանել է լուսանկարը ռուսալեզու գրառմամբ. «Իմ սիրելի հետեւորդներ, ուզում եմ լավ նորություն հայտնել. այս ամբողջ ընթացքում ես ու իմ Սոֆյան աշխատում էինք նոր երգերի ստեղծման վրա, որոնք կտրուկ տարբերվում են ձեր լսած երգերից: Շատ շուտով կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նկարահանված  Only you երգի հիման վրա»:

Անին հարցրել է երկրպագու-հետեւորդների կարծիքը. նա ցանկանում է իր համար կեղծանուն ընտրել, որը կլինի տպավորիչ, պարզ ու յուրահատուկ:

Ավելի վաղ Անին հրապարակել էր մի լուսանակար, որում, ինչպես նշել էր, գտնվում է Կուբայում: Լուսանկարում Անին պատկերված էր լողափին ու նայում էր անհավանական գեղեցիկ մայրամուտին:

Դերասանուհին մեկնաբանել էր իր հրապարակած լուսանկարը՝ դրան կից ռուսերեն լեզվով գրելով. «Մայրամուտների մեջ տխրություն կա, որովհետեւ ամեն անգամ այն ճանապարհելիս, մտածում ես ՝ ինչպիսին էլ որ օրը ստացված լինի՝ հաջող կամ անհաջող, այն իմն է, ու այն գնում է ընդմիշտ…վերջին օրը Կուբայում»:

https://style.news.am/arm/news/51837/uzum-em-lav-norutyun-haytnel-ani-eranyan.html

Be the first to comment on "«Ուզում եմ լավ նորություն հայտնել». Անի Երանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ