Ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան.

2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր:
Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե , թե արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարո՞ղ է համարվել շահարկում և արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր:

«Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսևորելով ոգու և գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլև բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել և պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ նաև Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լ. Մնացականյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն ապրիլյան պատերազմի հերոսների՝ այդ թվում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, արտահայտելով իր կարծիքը, մասնավորապես ասել էր հետևյալը. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Կ. Փաշոյանի արտահայտած այս միտքը սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել:

Be the first to comment on "Ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ