Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբոր դին

Երևանում հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, որին, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Be the first to comment on "Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբոր դին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ