Ս. Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել (լուսանկարներ)

Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:

Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից:

Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով:

Ֆրանսիայի նախագահի նստավայրը՝ Ելիսեյան պալատը Փարիզում

Ստորեւ ներկայացնում ենք Օհանյանի կիսակառույց առանձնատան լուսանկարները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ճշտելու, թե ինչու է դադարեցվել առանձնատան շինարարությունը: Օհանյանը, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Be the first to comment on "Ս. Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ