Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից հայ գերիներին խոշտանգելու հարցը միջազգային կառույցները չեն քննարկում

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ «մարդասիրական կերպարով»՝ որպես հալածյալ, որի բնակիչներին հայերը իբրեւ թե անխնա կոտորում են, իրականում տարբեր հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այնտեղ գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները վերադառնալուց հետո կա՛մ ողջ չեն մնում, կա՛մ տառապում են առողջական լուրջ խնդիրներով, հիմնականում՝ հոգեկան շեղումներով: Պատճառը գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումներն են, որոնք իրականացնում են դաժանորեն՝ չմոռանալով նախապես բոլորին ներկայացնել գերուն իբրեւ դիվերսանտ:

Չնայած այս ամենին՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում՝ ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույնկերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտվել նաեւ ադրբեջանցիներ, միգուցե եւ ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսեւորում է: Մասնագետները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»:

Be the first to comment on "Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից հայ գերիներին խոշտանգելու հարցը միջազգային կառույցները չեն քննարկում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ