«Դու անդաստիարակ ե՞ս». Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հավանականության մասին

Armtimes.com-ի թղթակիցը գրում է. «Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեև նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:

ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորև.

— Տիկիʹն Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…

— Ես չեմ ուզում խոսել:

— Ի՞նչ պատճառով:

— Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:

— Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն ևս կգան:

— Լսի, դու անդաստիարակ ե՞ս:

Be the first to comment on "«Դու անդաստիարակ ե՞ս». Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հավանականության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ