Ռուս կինը ծեծի է ենթարկվել թուրքական հյուրանոցում՝ լուսանկարներ անելու համար

 

Մոսկվայի բնակչուհին, որը հանգստանալիս է եղել թուրքական հյուրանոցում, ծեծի է ենթարկվել լուսանկարներ անելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով միջադեպի վերաբերյալ կնոջ ֆեյսբուքյան գրառումը:Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Ալանիա քաղաքի Kirman Hotels Arycanda De Luxe 5-աստղանի հյուրանոցում, ուր նա ժամանել էր ընտանիքի հետ: Հանգստի ընթացքում նա ծանոթացել է այլ ռուսաստանցիների հետ, որոնք խնդրել են լուսանկարել իրենց հյուրանոցի ներսում, և կինը համաձայնել է:Ֆոտոսեսիայի ժամանակ կնոջը մոտեցել է հյուրանոցի աշխատակից լուսանկարիչը և հայտնել, որ միայն ինքն իրավունք ունի նկարել հյուրանոցի տարածքում: Կինը պատասխանել է, որ ինքը զբոսաշրջիկ է, այլ ոչ թե պրոֆեսիոնալ լուսանկարիչ, սակայն նրա խոսքերը չեն համոզել աշխատակցին:«Լուսանկարիչը մի քանի քայլ է անում իմ ուղղությամբ և բռնցքամարտիկի պես ճակատով հարվածում իմ ճակատին, այնուհետև ասում, որ սա իմ վերջն է ու իմ վերջին ֆոտոսեսիան», — գրել է կինը:Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որին խառնվել են հյուրանոցի աշխատակիցները և այն ընտանիքի հայրը, որին կինը լուսանկարելիս է եղել:Զբոսաշրջիկ կնոջ խոսքով՝ «լուսանկարիչը» բռնել է իր մազերը և քարշ տվել խոտածածկով:

Հիվանդանոցում կնոջ մոտ գլխի վնասվածք է ախտորոշվել: Տուժածի խոսքով՝ ինքը հոսպիտալացվել է միայն այն բանից հետո, երբ ինքնուրույն շտապօգնություն է կանչել:
Նա նաև նշել է, որ հյուրանոցի անձնակազմը չի փորձել առաջին օգնություն ցուցաբերել իրեն, և պաշտոնական ներողություն իրենից այդպես էլ չեն խնդրել:

Be the first to comment on "Ռուս կինը ծեծի է ենթարկվել թուրքական հյուրանոցում՝ լուսանկարներ անելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ