Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երեկ՝ հունիսի 30-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնու է Shamshyan.com-ը։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Մայիս Դարբինյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ՕՕ 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի աջ մասում կայանված վիճակում գտնվող Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Վահիկ Սաթունցին պատկանող ГАЗ 53 մակնիշի 64 TT 555 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 39-ամյա Մարինե Հարությունյանը, 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը և 37-ամյա Մելինե Ադունցը տեղում մահացել են, իսկ վարորդ Մ. Դարբինյանն ու մյուս ուղևոր՝ 9-ամյա Արման Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Գ. և Ս. Դոլունցները մահացած Մ. Հարությունյանի երեխաներն էին։ Իսկ բեռնատարի վարորդ Վ. Սաթունցի ավտոմեքենան խոտանված է եղել և թույլատրելի հատվածում կայանելով մեքենան՝ մեկնել է խոտանված ավտոմեքենայի համար նոր դետալ բերելու և վերադառնալով դեպքի վայր՝ ականատես է եղել խոշոր ու ողբերգական վթարին։

Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները
Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները
Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները
Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները

Be the first to comment on "Դաժան ավտովթարի զոհն են դարձել ծնողն ու 2 երեխաները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ